Կարևոր իրադարձություններ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ է մահացել, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի եղել. ԱՆ խոսնակ

18 Մարտ, 2020 13:18
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ է մահացել, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի եղել. ԱՆ խոսնակ

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին