Կարևոր իրադարձություններ

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վիրուսաբան Ջեյմս Ռոբը 7 խորհուրդ է տվել

18 Մարտ, 2020 09:59
Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վիրուսաբան Ջեյմս Ռոբը 7 խորհուրդ է տվել

Վիրուսաբան Ջեյմս Ռոբը մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես կարելի է խուսափել կորոնավիրուսով վարակավելուց:

«Սիրելի՛ կոլեգաներ, շատերդ կհիշեք, երբ ես Կալիֆորնիայի համալսարանի պաթոլոգիայի պրոֆեսոր էի Սան Դիեգոյում: Ես առաջիններից էի, ով աշխատեց կորոնովիրուսի վրա (1970թ.): Ես առաջիններից էի, ով ցուցադրեց գեների քանակը, որը պարունակում է վիրուսը:

Ահա՝ ինչ եմ անում ես: Եվ այսպես.

1. Ոչ մի ձեռքսեղմում:

2. Դռները բացեք բռունցքով կամ կոնքով: Մի՛ բռնեք բռնակներից՝ հատկապես հասարակական զուգարաններից օգտվելիս:

3. Օգտագործեք հակաբակտերիալ անձեռոցիկներ:

4. Լույսի վարդակներին, վերելակի կոճակներին դիպչելիս օգտագործեք ձեր բռունցքը, կամ էլ միանգամյա ձեռնոցներ:

5. Լվացեք ձեռքերը օճառով 10-20 վրկ. կամ օգտագործեք 60% սպիրտ պարունակող ալկոգել ցանկացած տեղից վերադառնալուց հետո:

6. Միշտ ձեզ հետ ունեցեք ախտահանիչ հեղուկ կամ անձեռոցիկներ:

7. Եթե հազում կամ փռշտում եք, արեք դա միանգամյա անձեռոցիկի վրա և դեն նետեք այն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին