Կարևոր իրադարձություններ

Հրազդանի ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել. «Իրավունք»

18 Մարտ, 2020 09:05
Հրազդանի ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

Մեր խմբագրություն են զանգահարում Հրազդանի ծննդատան հղիներ և ահազանգում, որ ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել։ 

«Լուսամուտից դուրս նայելիս ականատես ենք լինում դագաղների, դիակների տեղափոխման և լաց ու կոծի»,-մեզ հետ զրույցում ասաց նոր ծննդաբերած Լուսինե Փիլոյանը՝ ընդգծելով, որ բժիշկները ևս իրենց մտահոգությունը կիսում են, բայց ոչինչ անել չեն կարողանում։

Հղիները նշում են, որ եթե խնդիրն ինչ-որ կերպ չկարգավորվի, պատրաստ են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ 

«Չի կարելի։ Մենք այստեղ գալիս ենք ուրախության համար, բայց պատկերացրեք, թե ինչ բացասական տեսարանների ենք ականատես լինում»,-վրդովված նշեց նոր ծննդաբերած կինը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին