Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրությունը չի ազդի ԱԺ-ի աշխատանքների վրա․ մարտի 23-ին կմեկնարկի հերթական քառօրյան. «Հրապարակ»

18 Մարտ, 2020 08:35
Արտակարգ դրությունը չի ազդի ԱԺ-ի աշխատանքների վրա․ մարտի 23-ին կմեկնարկի հերթական քառօրյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին թեպետ արտակարգ դրություն հայտարարվեց, եւ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը երկիրն ապրելու է արտակարգ դրության ռեժիմով, ու հատկապես արգելվելու են զանգվածային միջոցառումները, առավելագույն չափը մարդկանց կուտակումների 20 մարդուց ոչ ավելի պետք է լինի, սակայն մի շարք հաստատություններ կաշխատեն բնականոն հունով, թեեւ արտակարգ ռեժիմով, այդ թվում՝ Ազգային ժողովը:

Սահմանադրության համաձայն, ԱԺ-ն շարունակում է գործել ամբողջ լիազորությունների շրջանակներում։ Եվ դրանով պայմանավորված՝ երեկ մշտական հանձնաժողովների նիստեր են անցկացվել, իսկ մարտի 23-ին էլ նշանակված է հերթական քառօրյան: Այդուհանդերձ, ԱԺ-ից մեզ հայտնեցին, որ կպահպանվեն իրավիճակից բխող բոլոր վարքականոնները՝ ջերմաչափում, դիմակների կրում եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին