Կարևոր իրադարձություններ

Գործարարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ստեղծված վիճակում աջակցելու պետությանը. «Փաստ»

18 Մարտ, 2020 08:08
Գործարարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ստեղծված վիճակում աջակցելու պետությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր տեղեկություններով, թե՛ ՀՀ-ում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարները, թե՛ արտասահմանում, մասնավորաբար ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող մի քանի լուրջ անհատներ իրենց պատրաստակամությունն են հայտնել ստեղծված առկա վիճակում մեր պետությանն աջակցելու։

Մենք տեղեկություն ունենք, որ նրանք պատրաստվում են ոչ միայն գումարային աջակցության տեսքով սատարել երկրին, այլև համապատասխան առաջին անհրաժեշտության ապրանքներով և բժշկական միջոցներով, եթե դրա անհրաժեշտությունը պետությունն ունենա։

Ի դեպ, նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ մի քանի գործարարներ արդեն առաջին քայլն են արել: 

Այս օրերին, մեր տեղեկություններով, սպասվում են նոր նախաձեռնություններ: Հնարավոր է՝ դրանց մի մասը պարզապես չհրապարակայնացվի, հենց գործարարների ցանկությամբ, ցուցադրականությունից զերծ մնալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին