Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525
    529,5

  • EUR

    639
    651

  • RUB

    7,08
    7,3

Կարևոր իրադարձություններ

Կոտայքի և Տավուշի մարզերում այսօր մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասչորսօրյա կարանտինային ռեժիմում․ Ռոմանոս Պետրոսյան

17 Մարտ, 2020 23:56
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Կոտայքի և Տավուշի մարզերում այսօր մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասչորսօրյա կարանտինային ռեժիմում․ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կոտայք և Տավուշ

Այս երկու մարզերում այսօր մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասչորսօրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով։

Բժշկական հսկողությունը եւ տեխնիկական սպասարկումն ամբողջովին իրականացվում է տեղի բուժ.անձնակազմերի եւ տեղաբնակ քաղաքացիների ուժերով՝ իհարկե ԱՆ հսկողության ներքո եւ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների գործուն աջակցությամբ։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ եմ հայտնում մեր երկրի համար՝ այս աննախադեպ ու կարեւորագույն գործընթացի բոլոր օղակներում գործող մեր հայրենակիցներին՝ ներառյալ այս պահին գործող ու յուրաքանչյուր պահի ներգրավվելու պատրաստ մեր հարյուրավոր կամավորներին։

Աստված պահի Հայաստանը. այս փորձությու'նն էլ պատվով ենք հաղթահարելու»։

Կոտայք եւ Տավուշ

Լրահոս

Դիտել ավելին