Հայաստանում ունենք կորոնավիրուսի հաստատված եւս 6 դեպք, ընդհանուր թիվը 78-ն է։ Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում  ասաց Արսեն Թորոսյանը։

«Այդ դեպքերից 18-ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազոտված, կարանտինում գտնվող քաղաքացիների մոտ եւ նրանք կարելի է նույնիսկ չհամարել թեստ, որովհետեւ եթե մենք նրանց չհետազոտեինք, միգուցե կարանտինի 14-րդ օրը նրանց մոտ վիրուսը նույնիսկ չհայտնաբերվեր»,- ասաց նախարարը:

«Շատ հնարավոր է, որ շատ քաղաքացիներ ունեցել են վիրուսը, բայց բուժվել են, և դրա մասին իրենք էլ չեն իմացել։ Մեր պացիենտների 95 տոկոսը և ավելին պարզապես որևէ սիմպտոմ չունեն։ Միայն ունեցել են ջերմություն կամ ունեցել են շփում հաստատված դեպքերի հետ կամ եկել են վտանգավոր երկրից»,- ընդգծեց Թորոսյանը։

Նախարարը հավելեց, որ հնարավոր է՝ 600 մեկուսացված դեպքերն ավելանան ևս մի քանի հարյուրով, սակայն դրանից հետո կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը։