Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանի ցուցումով ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում

17 Մարտ, 2020 22:07
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանի ցուցումով ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է․

«Սիրելի' հայրենակիցներ,

Այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.

աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,

տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,

անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին