Կարևոր իրադարձություններ

Արցախում առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ

17 Մարտ, 2020 21:40
Արցախում առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ

Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից  փորձանմուշ է վերցվել` ուղարկվել  լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ,  12 փորձանմուշի արդյունքները  բացասական են, 1-դեպքի  պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և հորդորում բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել:
Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին