Կարևոր իրադարձություններ

Գյումրիի բնակարաններից մեկում 14-ամյա տղա է կախվել․ երեխային կախված վիճակում հայտնաբերել է հայրը

17 Մարտ, 2020 21:28
Գյումրիի բնակարաններից մեկում 14-ամյա տղա է կախվել․ երեխային կախված վիճակում հայտնաբերել է հայրը

Քիչ առաջ Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում 14-ամյա տղա երեխա է կախվել։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

Երեխային կախված վիճակում հայտնաբերել է հայրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք Գյումրու քաղաքապետարանում առևտրի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Չիլինգարյանի թոռն է։

Անչափահաս տղայի ինքնասպանության մասին ստացած տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա ասել է, որ 2005 թվականին ծնված տղան հայտնաբերվել է կախված վիճակում Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկում։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին