Կարևոր իրադարձություններ

Ես կուզեի կոչ անել, որ մենք օգտվենք առցանց վճարային ծառայություններից. թե՛ հեռահաղորդակցության ոլորտում, թե՛ այլ ոլորտներում․ Հակոբ Արշակյան

17 Մարտ, 2020 21:00
Ես կուզեի կոչ անել, որ մենք օգտվենք առցանց վճարային ծառայություններից. թե՛ հեռահաղորդակցության ոլորտում, թե՛ այլ ոլորտներում․ Հակոբ Արշակյան

Քիչ առաջ ավարտվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա անդրադարձավ առցանց գործիքներին։

«Բավականին շատ աշխատակիցներ եւ ընկերություններ անցել են առցանց աշխատանքի ռեժիմին, որտեղ որ հնարավոր է։ Կարծում եմ՝ ողջունելի է դա։ Սպասարկման կենտրոնների վերաբերյալ որոշակի սահմանափակումներ կան հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպասարկման ոլորտներում հիմնականում մեր բնակչությունը ծառայություններն են ստանում փաթեթների փոփոխության կամ նոր բաժանորդագրության տեսանկյունից։ Այս առումով կան որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ գործում են մի քանի սպասարկող գրասենյակներ, բայց դրանց թիվը սահմանափակ է»,- իր խոսքում նշեց նախարարը։

Անդրադառնալով առցանց վճարումներին՝ նախարարն ասաց. «Բոլոր օպերատորները ունեն առցանց վճարման հնարավորություններ։ Մենք ունենք նաեւ առցանց վճարման այլ հնարավորություններ, այլ հարթակներ։ Ես կուզեի կոչ անել, որ մենք օգտվենք առցանց վճարային ծառայություններից. թե հեռահաղորդակցության ոլորտում, թե այլ ոլորտներում։ Մենք խնդրել ենք, որ «Փոստի» գրասենյակներում կուտակումներ չլինեն, դրանցից խուսափելու համար որոշակի անհարմարություններ կարող են ստեղծվել, բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, կատարվելու է ախտահանում»։

Նա նաև հավելեց․ «Այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ եւ հավաստիացել, որ տեխնիկական սպասարկման, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից որեւէ խնդիր չունենք»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին