Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժել է Առաքել Մովսիսյանի որդու պաշտպանի բողոքը․ Դավիթ Մովսիսյանը կմնա կալանավորված

17 Մարտ, 2020 19:37
Դատարանը մերժել է Առաքել Մովսիսյանի որդու պաշտպանի բողոքը․ Դավիթ Մովսիսյանը կմնա կալանավորված

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Դավիթ Մովսիսյանի պաշտպանի բողոքը։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանը կմնա կալանավորված։ Այս մասին ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին