Կարևոր իրադարձություններ

ԱՀ ոստիկանությունը հորդորում է ԱՀ-ից ՀՀ եւ հակառակ ուղղությամբ ուղեւորվելիս անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ

17 Մարտ, 2020 17:45
ԱՀ ոստիկանությունը հորդորում է ԱՀ-ից ՀՀ եւ հակառակ ուղղությամբ ուղեւորվելիս անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ

Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս հորդորում ենք ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Այս մասին գրել է ԱՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում:

«Արցախի և Հայաստանի Հանրապետություններում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ԱՀ ոստիկանությունը կոչ է անում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և Արցախի Հանրապետության հսկիչ անցակետեր կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02»,- գրված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին