Կարևոր իրադարձություններ

44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ. ՏՄՊՊՀ-ն հորդորում է գնումներ կատարել խելամտության սահմաններում

17 Մարտ, 2020 12:33
44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ. ՏՄՊՊՀ-ն հորդորում է գնումներ կատարել խելամտության սահմաններում

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հանրությանը հուզող հարցերին: Նա տեղեկացրեց՝ ՏՄՊՊՀ-ն տիրապետում է այս պահին շուկայում տիրող գնային իրավիճակին, նաև մարզերում, և այժմ ամբողջ հանրապետությունում տոտալ վերահսկողություն իրականացնելու կարիք չկա:

Գևորգյանը հայտնեց՝ ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի խնդիր չկա:

«44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ, նաև պահեստներում կա, բայց էլի հորդորում եմ մնալ խելամիտ սահմաններում գնումներ կատարել, մարդիկ խուսափում են խանութներից ամեն օր գնում կատարել, բայց հերթերում հավաքվելն ավելի մեծ խնդիր է: Գնում կատարելիս խնդրում եմ՝ հիշեք, որ դրանք ունեն ժամկետներ: Որ գնում են 4 արկղ ձու, այն ունի ժամկետ, իմաստ չունի, իսկ գոնե ձվի առումով մեր հանրապետությունում կա ավելցուկ»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին