Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի մոլի աջակիցը՝ «Նաիրի Ինշուրանս»-ի սեփականատերերի ցանկում. «Ժամանակ»

17 Մարտ, 2020 09:33
Քոչարյանի մոլի աջակիցը՝ «Նաիրի Ինշուրանս»-ի սեփականատերերի ցանկում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Քոչարյանների ընտանիքին պատկանող բիզնեսներում, կարծես, որոշակի վերադասավորումներ են սկսվել։

Մասնավորապես նրանց, ավելի կոնկրետ՝ Քոչարյանի որդուն պատկանող Ց ապահովագրական ընկերության սեփականատերերի ցանկում հայտնվել է Արաբկիրի նախկին թաղապետ, Քոչարյանի մոլի աջակից, դատարանների առաջ նրա ազատության համար պայքարող Հովիկ Շահինյանը։

Ուշագրավ է, սակայն, որ ընկերության պաշտոնական կայքում հիմնադիրներն են Լևոն Քոչարյանն ու ոմն Վահագն Խաչատրյան։ Ստացվում է, որ Քոչարյանները կա՛մ իրենց վրայից հանում են բիզնեսները և ձևակերպում են դրանք կրիմինալի վրա, կա՛մ այսկերպ լավություն են անում իրենց լավագույն աջակիցներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին