Կարևոր իրադարձություններ

Չարենցավանում էլ կորոնավիրուսի նոր դեպք ունենք և սա ցույց է տալիս, որ արտակարգ դրությունը ադեկվատ որոշում է․ վարչապետ

16 Մարտ, 2020 23:46
Չարենցավանում էլ  կորոնավիրուսի նոր դեպք ունենք և սա ցույց է  տալիս, որ արտակարգ դրությունը ադեկվատ որոշում է․ վարչապետ

Քիչ առաջ ավարտվեց Ազգային Ժողովի հատուկ նիստը՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձավ կորոնոնավրիուսի գրանցված 15 նոր դեպքերին։

«Սկսեմ վատ լուրերից`այսօր 15 նոր դեպք ենք ունեցել, 5-ը Էջմիածին եւ վստահ չեմ, ոնց որ Չարենցավանում էլ  նոր դեպք ունենք եւ սա ցույց է  տալիս, որ արտակարգ դրությունը ադեկվատ որոշում է»,- ասաց վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 45 դեպք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին