Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես սահմանափակել է օտարերկրացիների մուտքը երկիր

16 Մարտ, 2020 23:10
Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես սահմանափակել է օտարերկրացիների մուտքը երկիր

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես սահմանափակել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր: Սահմանափակման պատճառը՝ կորոնավիրուսն է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 18-ից և կգործեն մինչև մայիսի 1-ը: Սահմանափակումներ չեն վերաբերվի ապրանքներ տեղափոխող բեռնատարների վարորդներին, դիվանագետներին, ինչպես նաև գնացքների և նավերի անձնակազմներին։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին