Կարևոր իրադարձություններ

Երկրի զինված ուժերը համալրված են ժամանակակից և գերժամանակակից զենք-զինամթերքով․ Նիկոլ Փաշինյան

16 Մարտ, 2020 22:55
Երկրի զինված ուժերը համալրված են ժամանակակից և գերժամանակակից զենք-զինամթերքով․ Նիկոլ Փաշինյան

Շարունակվում է Ազգային Ժողովի հատուկ նիստը՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմելով վաչրապետին հետաքրքրվեց ՀՀ սահմանին տիրող իրավիճակից։   

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ երկրի զինված ուժերը համալրված են ժամանակակից և գերժամանակակից զենք-զինամթերքով և լիովին պատրաստ են ապահովել պետության սահմանների անձեռնմխելիությունը։

«Ցավոք սրտի սահմանային միջադեպերը շարունակցում են, և ցավոք երկու կողմում էլ լինում են զոհեր։ Մեր կոչը մշտապես եղել այն, որ պետք է թույլ չտալ իրավիճակի էսկալացիա։ Նման դեպքերում միշտ փոխադարձ մեղադրանքներ են հնչում, թե ով սկսեց և ինչ արեց։ Լավագույն ձևը սահմանային միջադեպերի հետաքննության գործում մեխանիզմ ունենալն է»,- ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով Տավուշի և Նախիջևանի ուղղությամբ դիվերսիայի փորձին, կրակիցներին և սահմանին զոհ ունենալու վերջին դեպքերին, նա շեշտեց, որ այդ կապակցությամբ իրականացվել են որոշակի ընթացակարգեր ՀԱՊԿ-ի շրջանակներում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին