Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ․ ԱՆ խոսնակ

16 Մարտ, 2020 22:15
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ․ ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`

Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
Թարգմանիչներ
Տվյալների բազա լրացնողներ
Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:

Խնդրում եմ [email protected] հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`

Անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն»:

Այնուհետև ԱՆ խոսնկաը թարմացնելով նախորդ գրառումը գրել է․

«Քանի որ կամավորության համար հեռախոսազանգերը շատ են` խնդրում եմ [email protected] հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`

Անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին