Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    532
    546

  • RUB

    6,85
    7,2

Կարևոր իրադարձություններ

Այսօր թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի վարչապետերի հետ ունենք պայամանավորվածություն, որ մենք պետք է բեռնափոխադրումները բնականոն իրականացնենք․ վարչապետ

16 Մարտ, 2020 22:06
Այսօր թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի վարչապետերի հետ ունենք պայամանավորվածություն, որ մենք պետք է բեռնափոխադրումները բնականոն իրականացնենք․ վարչապետ

Շարունակվում է Ազգային Ժողովի հատուկ նիստը՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցորին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը դիմելով վաչրապետին ասաց․  

«Կա տեղեկություն, ըստ որի Վերին Լարսում բեռնատարներ են կուտակված,  այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, թ՞ե ոչ»:

Արձագանքելով վարչապետը հավաստիացրեց, որ վերին Լարսում կուտակումները բացառապես կապված են եղանակի հետ.

«Այսօր թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի վարչապետերի հետ ունենք պայամանավորվածություն, որ մենք պետք է բեռնափոխադրումները բնականոն իրականացնենք, հաշվի առնելով ռիսկերը, մասնավորապես՝ պայմանավորվել ենք, որ Վրաստանի հատվածը հատելուց հետո,  հայ վարորդները և բեռնատարները կուղեկցվեն մինչև վերին Լարս: Ռուսատանի Դաշնության վարչապետի հետ էլ խոսել ենք, որ բեռնափոխադրումներ իրականացնելու ենք բնականոն ձևով»,- հավելեց վարչապետը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին