Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմի նախաձեռնությամբ ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքը կսահմանվի 0%

16 Մարտ, 2020 20:41
Հայկական կողմի նախաձեռնությամբ ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքը կսահմանվի 0%

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով: 

Նիստի արդյունքներով նաև որոշվել է մինչև 2021 թվականի վերջը վերացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսատուրքը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին