Կարևոր իրադարձություններ

Վարչապետի մամուլի քարտուղարի հորդորը՝ ԶԼՄ-ներին

16 Մարտ, 2020 20:26
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Վարչապետի մամուլի քարտուղարի հորդորը՝ ԶԼՄ-ներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԶԼՄ հարգելի գործընկերներ, արտակարգ դրությամբ պայմանավորված` հորդորում ենք կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված պաշտոնական հաղորդագրություններին ծանոթանալ կառավարության gov.am կայքում, ինչպես նաեւ առողջապահության նախարարության եւ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջերում։ Տեղեկատվությունը հասանելի է լինելու հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով սոցցանցի բոլոր հարթակներում:

Խնդրում ենք օգտվել միայն պաշտոնական լրահոսից»:

 

Լրահոս

Դիտել ավելին