Կարևոր իրադարձություններ

Ե՞րբ տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը

16 Մարտ, 2020 20:09
Ե՞րբ տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը

Շարունակվում է Ազգային Ժողովի հատուկ նիստը՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցորին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ է տեղի ունենալու Սահմանադրական հանրաքվեի հետ

Արձագանքելով վարչապետը պատասխանեց․

«ՀՀ օրենսդրության համաձայն արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ շուտ քան 50 եւ ոչ ուշ քան 65 օր հետո:  Ըստ էության հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ որ ավարտվել էր՝ ավելի մանրամասն կարգավորումներին այս պահին պետք չի անդրադառնալ»,- ասաց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին