Կարևոր իրադարձություններ

Վարչապետը կոչով դիմել է քաղաքացիներին

16 Մարտ, 2020 18:29
Վարչապետը կոչով դիմել է քաղաքացիներին

Քիչ առաջ ավարտվեց կառավարության արտահերթ նիստը։ Նիստի արդյունքում ընդունվեց մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը:

Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և կոչով դիմեց քաղաքացիներին․

«Մենք քննարկել ենք տիրող իրավիճակը։ Մինչեւ այս պահը Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել։ Նաեւ պայմանավորվել ենք, որ անցագրային կետերում ջերմաչափում կիրականացվի երկու կողմերից ուղեւորվող քաղաքացիներին, եւ ջերմություն ունենալու պարագայում կխնդրենք  վերադառնալ իրենց բնակության վայրերը»,- նշեց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին