Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

16 Մարտ, 2020 18:02
Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանն ազատվել պաշտոնից։ Այս մասին տեղեկանում են կառավարության պաշտոնական կայք էջից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Բեգինյանին ազատել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում նշանակվել է Սերգեյ Մեղրյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Մեղրյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»-, ասված է որոշման մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին