Կարևոր իրադարձություններ

4 օր առաջ եմ վերադարձել Սերբիայից. ԱԺ պատգամավորը մանրամասներ է հայտնել իր` կարանտինային ռեժիմում գտնվելու վերաբերյալ

16 Մարտ, 2020 17:20
4 օր առաջ եմ վերադարձել Սերբիայից. ԱԺ պատգամավորը մանրամասներ է հայտնել իր` կարանտինային ռեժիմում գտնվելու վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գտնվում է 14-օրյա կարանտինային ռեժիմում:

 Shabat.am-ի հետ զրույցում նա նշեց, որ 4 օր առաջ է ԱԺ նախագահի հետ վերադարձել Սերբիա այցելությունից: Այդ օրվանից սկսած ինքնամեկուսացման մեջ է գտնվում:Ջերմությունն է բարձրացել, այնուհետև բժիշկները և համաճարակաբանն են հետազոտել: Նշել են, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա , որովհետև հնարավոր է, որ ընդամենը մրսածություն կամ սեզոնային գրիպ է: Սակայն հաշվի առնելով, որ եկել է այդ երկրից, ցուցում կա ինքնամեկուսանալու:

«Արդեն 4-5 օր գտնվում եմ տանը, մյուս օրերին նույնպես կշարունակեմ մնալ տանը, որպեսզի որևէ քաղաքացու համար վտանգ չներկայացնեմ: Դեռևս թեստ չեմ հանձնել, որովհետև չկան այնպիսի ախտանիշներ, որոնք բնորոշ են կորոնավիրուսին, և բժիշկները թեստ հանձնելու անհրաժեշտություն չեն գտել»,-ասաց նա: Պատգամավորի խոսքով` տենդ, հազ չունի, սակայն մի փոքր ջերմություն ունի: Անդրադառնալով դեպի Սերբիա այցին ասաց, որ 3-4 օր են այնտեղ գտնվել: Եվ քանի որ այսօր ԱԺ-ում նիստ է լինելու, բժիշկները խորհուրդ են տվել, որ ավելի լավ է մնա տանը:

 

Լրահոս

Դիտել ավելին