Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը 14-օրյա կարանտինային ռեժիմում է գտնվում

16 Մարտ, 2020 16:06
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը 14-օրյա կարանտինային ռեժիմում է գտնվում

ԱԺ պագամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, վստահ եղեք, որ պետական մարմիններն անում են հնարավոր ամեն բան երկրում հետագա համաճարակի զարգացումը կանխելու համար։ Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Բժիշկների ցուցումներից ելնելով եւ հաշվի առնելով իմ կարանտինային 14-օրյա ռեժիմում գտնվելու փաստը՝ այսօրվա հնարավոր գումարվելիք նիստին ներկա չեմ գտնվի։
Հետագա վատ զարգացումներից խուսափելու համար, խնդրում ենք հետևել այն ցուցումներին, որոնք ներկայացնում են պատկան մարմինները։ Խուճապի մի մատնվե՛ք, եղե՛ք զգոն և առողջ»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին