Կարևոր իրադարձություններ

Մարտի 18-ից 14 օրով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները

16 Մարտ, 2020 15:53
Մարտի 18-ից 14 օրով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները

Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Կարևոր ծանուցում‼️

Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ից սկսած 14 օր ժամկետով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները, բացառությամբ՝ օդային բեռնափոխադրումների և տարանցիկ չվերթների։
Ներկայումս չեղարկվել են Դոհա-Երևան և Երևան-Դոհա ուղղությամբ իրականացվող բոլոր չվերթները բացառությամբ Երևան-Դոհա մարտի 17-ի չվերթից»։

 

Լրահոս

Դիտել ավելին