Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը

16 Մարտ, 2020 15:29
Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը

Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ-ում ընդունվեց արտակարգ դրություն:

Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:

 

Լրահոս

Դիտել ավելին