Կարևոր իրադարձություններ

2 շաբաթով կսահմանափվեն ուղևորափոխադրումները. վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ.

16 Մարտ, 2020 15:18
2 շաբաթով կսահմանափվեն ուղևորափոխադրումները. վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:

 

Լրահոս

Դիտել ավելին