Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քայլել է Հռոմի դատարկ փողոցներով

16 Մարտ, 2020 12:57
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քայլել է Հռոմի դատարկ փողոցներով

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անտեսել է տանը մնալու Իտալիայի կառավարության հորդորը և Հռոմի դատարկ փողոցներով ոտքով գնացել է եկեղեցի, որպեսզի աղոթի կորոնավիրուսի ավարտի համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ավելի վաղ օրհնություն էր տվել սուրբ Պետրոսի հրապարակի իր պատշգամբից: Այնուհետև 83-ամյա Ֆրանցիսկոս պապը դուրս էր եկել Վատիկանից և այցելել Հռոմում գտնվող երկու եկեղեցիներ: Ըստ Վատիկանի խոսնակ Մատեո Բրունիի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը մրսածություն ունի, որոշել է քայլել փողոցներով՝ որպես ուխտագնացություն:

 

Տեսանյութը՝ այստեղ https://mol.im/a/8114727#v-5774377396561162510

 

Լրահոս

Դիտել ավելին