Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529

  • EUR

    634
    646

  • RUB

    7,07
    7,29

Կարևոր իրադարձություններ

Բախվել են դեռևս անհայտ և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները, կա 1 զոհ, 3 վիրավոր

16 Մարտ, 2020 12:45
Բախվել են դեռևս անհայտ և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները, կա 1 զոհ, 3 վիրավոր

Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49 կմ-ում դեպի Երևան ընթանալիս բախվել են անհայտ մակնիշի և համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Միրումյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողի և ավազի կույտերին, այնուհետև բախվել ճամփեզրին գտնվող «Վանիկ Կարապետյան» ԱՁ-ին պատկանող, սակայն չգործող սննդի տաղավարին և հայտնվել ծառերի մեջ։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Հրազդանի բնակիչներ, 54-ամյա Մ. Ն-ն, 57-ամյա Ա. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հովիկ Դանիելյանը տեղում մահացել է։

Բախումից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Դիտել ավելին