Կարևոր իրադարձություններ

Չինաստանը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

16 Մարտ, 2020 12:26
Չինաստանը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

Չինաստանը համապատասխան երկրներին կոչ է արել անհապաղ վերացնել պատժամիջոցները Իրանի դեմ, երբ երկիրը պայքարում է COVID-19 համաճարակի հետ, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանգը. հայտնում է Ռիա Նովոստին:

«Չինաստանը ներգրավված կողմերին կոչ է անում անհապաղ վերացնել պատժամիջոցները, որպեսզի խուսափեն Իրանի տնտեսության և մարդկանց կյանքին սպառնացող հետագա վնասներից», - ասաց Գենգ Շուանգը:
Նա նշեց, որ Չինաստանը ուշադիր հետևում է Իրանում իրավիճակի զարգացմանը և այս հարցի շուրջ սերտ կապեր է պահպանում իրանական կողմի հետ: Չինաստանն Իրանին արդեն ցուցաբերել է օգնություն ՝ անհրաժեշտ բժշկական պարագաների տեսքով, ինչպես նաև ուղարկել է իր փորձագետներին:

«Պեկինը կշարունակի աջակցել Թեհրանին, ինչպես նաև մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աշխատել Իրանի հետ ՝ ապահովելու հասարակական առողջության անվտանգությունը տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում», - շեշտեց նա:
Ավելի վաղ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին մի շարք երկրների ղեկավարներին ուղղված նամակների մեջ գրել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները Իրանին հասցրել են 200 միլիարդ դոլարի վնաս, և դա խանգարում է Իրանին պայքարել համաճարակի դեմ:
«Ներկայումս կառավարությունն ու Իրանի ժողովուրդը պայքարում են համաճարակի դեմ, և այդ պայքարը մտել է վճռական փուլ: Այս ժամանակահատվածում Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների պահպանումը միայն կխորացնի իրավիճակը», - ասաց դիվանագետը ՝ նշելով, որ սա հակասում է մարդասիրության ոգուն:

 


Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին