Կարևոր իրադարձություններ

Իտալիայից ժամանածները կարանտինը կանցկացնեն Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում․ «Հետք»

16 Մարտ, 2020 10:34
Իտալիայից ժամանածները կարանտինը կանցկացնեն Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում․ «Հետք»

Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանած քաղաքացիներին «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես մեկուսացրել են:  Նրանք կարանտինային շրջանը կանցկացնեն Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Այս մասին «Հետքին» հայտնել է մեկուսացված անձանցից մեկը: Նրանք կորոնավիրուսի թեստ դեռևս չեն հանձնել:

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան է ժամանել ՀՀ 67 քաղաքացի: Բոլոր ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր. նրանք գտնվելու են 14-օրյա կարանտինում։

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին