Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը ներկայացրել է վարչապետի ուղիղ եթերի հիմնական ուղերձները

15 Մարտ, 2020 22:50
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը ներկայացրել է վարչապետի ուղիղ եթերի հիմնական ուղերձները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարչապետի ուղիղ եթերի հիմնական ուղերձները

Կորոնավիրուսով վարակված առաջին անձի մոտ կրկնակի թեստավորումը ևս բացասական է եղել, այսինքն նա առողջացել է։
Մարտի 15-ին ժամը 23:00-ից սկսած Էջմիածին քաղաքից ելքերը թույլատրվելու են միայն երեք կետով (Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Մասիս (Ոսկեհատ գյուղ գնսցող ճանապարհ, և Վաղարշապատ-Աշտարակ (Շահումյան գյուղ գնացող ճանապարհ))։ Այդ ճանապարհներին գործելու է բուժկետ և ոստիկանական կետ։ Մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն։ Տեղում ջերմաչափում կիրականացվի, ով ջերմություն կունենա, կխնդրենք ինքնամեկուսացվել։
Նիկոլ Փաշինյանը Վայքում շփում է ունեցել այն քաղաքացու հետ, որի մոտ այսօր հայտնաբերվել է կորոնավիրուս։ Վարչապետն այսօր նոր թեստ է հանձնել, դրա արդյունքների մասին հայտնի կդառնա ավելի ուշ։
Կառավարությունում առավոտից կլինեն քննարկումներ, թե ինչ այլ միջոցառումներ կան, որ պետք է կիրառվեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին