Վաղվանից Վրաստանը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով կփակի Ռուսաստանի հետ սահմանը
15 Մարտ, 2020 20:21
Վրաստանը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 16-ից ճանապարհորդների համար կփակի Ռուսաստանի հետ սահմանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Որոշումը կայացվել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հեռախոսազրույցի արդյունքում: