Կարևոր իրադարձություններ

Արա Սարգսյան փողոցում փլուզվել է կիսակառույց շինություն․ տուժածներ չկան

15 Մարտ, 2020 18:35
Արա Սարգսյան փողոցում փլուզվել է կիսակառույց շինություն․ տուժածներ չկան

Այսօր՝ մարտի 15-ին, ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արա Սարգսյան փողոցում կա շինության փլուզման վտանգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ փլուզման վտանգ առկա է կիսակառույց շինությունում:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև Արա Սարգսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող կիսակառույց ավտոլվացման կետի (սեփականատեր՝ Գևորգ Ս.) 1-ին և 2-րդ հարկերի առաստաղները (մոտ 200 քմ) փլուզվել են. տուժածներ չկան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին