Կարևոր իրադարձություններ

Երևանի պետական կրկեսը հանդիսատեսի առաջ դռները նախատեսում է բացել 2020-ի վերջին

15 Մարտ, 2020 17:00
Երևանի պետական կրկեսը հանդիսատեսի առաջ դռները նախատեսում է բացել 2020-ի վերջին

Երևանի պետական կրկեսը հանդիսատեսի առաջ դռները նախատեսում է բացել 2020-ի վերջին:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

 

«Այո՛, կրկեսի բացումը մի փոքր երկարում է: Այնուամենայնիվ ես պետք է շնորհակալություն հայտնեմ մեր հովանավորներին, որոնք բազմամիլիոնանոց ծախսեր են անում մեր ազգին կրկես նվիրելու համար: Կրկեսն արդեն պատրաստ է, բայց դեռ ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները»,- նշեց Պետրոսյանը:

Նրա հավաստիացմամբ՝ ամեն ինչ արվում է, որ կրկեսը բացվի մինչև  2020-ի վերջը: «Հույս ունեմ, որ մինչև նոյեմբեր դա կլինի: Իհարկե, արդեն մի քանի անգամ ասել եմ, որ այն շուտով բացվելու է, բայց կրկեսային շենք կառուցելը այնքան էլ հեշտ չէ: Այն բազմապրոֆիլ չէ: Կրկեսը կլոր է և ունի իր առանձնահատկությունները»,- ընդգծեց Պետրոսյանը:

Կրկեսի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ շենքը նախատեսված է 2400-2500 մարդու համար: Շուտով նստարաններն են բերվելու, լուսային ու ձայնային տեխնիկան:

«Ամեն ինչ արդեն պատվիրված է: Այս տարին ենգիբարյանական է: Կրկեսի բացվելուն պես նշելու ենք մեծն Լեոնիդ Ենգիբարյանի՝ իմ ուսուցչի 85-ամյակը»,- եզրափակեց Սոս Պետրոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին