Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում ձերբակալել են «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին

15 Մարտ, 2020 15:01
Մոսկվայում ձերբակալել են «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին
Ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է 2008 թվականին Երևանի փողոցներում զանգվածային անկարգությունների գործը հետաքննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Ինչպես հաղորդում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին, Հարությունյանը ձերբակալվել է մարտի 14-ին։

«Շաբաթ օրը` մարտի 14-ին, Տվերսկայա փողոցում ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է 1974 թվականին ծնված, ՀՀ քաղաքացի Վահագն Ստյոպայի Հարությունյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։

Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս 2018 թվականի հոկտեմբերին։

Սկզբնաղբյուրը՝ Armeniasputnik.am

 
 

Լրահոս

Դիտել ավելին