Կարևոր իրադարձություններ

Իսպանիան հայտարարել է խիստ մեկուսացման մասին․ վարչապետի տիկինը վարակվել է կորոնավիրուսով

15 Մարտ, 2020 12:25
Իսպանիան հայտարարել է խիստ մեկուսացման մասին․ վարչապետի տիկինը վարակվել է կորոնավիրուսով

Իսպանիայում 47 միլիոն մարդ գտնվում է խիստ մեկուսացման մեջ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։

Երկրում 15 օրով հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ, որն ուժի մեջ է մտել հայտարարման պահից։

Այսուհետ բոլոր բնակիչները պետք է առավելապես մնան տանն ու դուրս գան միայն սնունդ, դեղորայք գնելու, աշխատանքի կամ հիվանդանոց եւ այլ անհրաժեշտ վայրեր այցելելու համար։

Ակումբները, ռեստորաններն ու ոչ մթերային խանութները կփակվեն։ Փակ կլինեն նաեւ ժամանցի եւ սպորտով զբաղվելու բոլոր վայրերը՝ ներառյալ կինոթատրոնները, թատրոնները, լողավազաններն ու մարզասրահները։

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ Սանչեսի տիկինը՝ Բեգոնա Գոմեսը, վարակվել է կորոնավիրուսով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին