Կարևոր իրադարձություններ

Կլոպը լիովին համապատասխանում է Պրեմիեր լիգային

16 Հոկտեմբեր, 2015 23:16
Կլոպը լիովին համապատասխանում է Պրեմիեր լիգային

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, կարծում է, որ Յուրգեն Կլոպը, ում գլխավորությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսսիայում», լավ աշխատանք կկատարի «Լիվերպուլում»:

-Կլոպը լիովին համապատասխանում է Անգլիայի Պրեմիեր լիգային: Իր դրական մտածողության շնորհիվ նա կարող է փոխել «Լիվերպուլը» և ֆուտբոլիստներին իր հետևից տանել: Նրանք կսկսեն շատ լավ խաղալ և հաղթանակների հասնել: Կլոպին ամենալավն եմ մաղթում: Շատ լավ ծանոթ չեմ «Լիվերպուլին», բայց Կլոպը հաստատ հասկանում է` ինչ է պետք անել հաղթանակների հասնելու համար: Նրա համար «Լիվերպուլն» ու Պրեմիեր լիգան հարմար տարբերակ են:

Կլոպը հիանալի տղամարդ է, հրաշալի մարզիչ: Նա գիտակցում է, որ Պրեմիեր լիգան տարբերվում է Բունդեսլիգայից, ուստի իր ոճում փոփոխություններ կմտցնի: Լսել եմ, որ նա արդեն շոու է անում մամուլի ասուլիսների ժամանակ,-Լևանդովսկու խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին