Կարևոր իրադարձություններ

Պղծվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

14 Մարտ, 2020 17:50
Պղծվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

Մարտի 13-ի լույս 14-ի գիշերը պղծվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կոչ եմ անում ՀՀ ԱԳՆ-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, ինչպես նաև Ֆրանսիայի ոստիկանությանը ակտիվ քայլեր ձեռնարկել պարզելու նման վանդալիզմ գործած անձանց ինքնությունն ու նրանց պատասխանատվության կանչել, ինչպես նաև հետայսու իրականացնել հուշահամալիրի արդյունավետ պաշտպանություն»,- գրել է Մարուքյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին