Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը Վահագնի գյուղի տներից մեկի բակում առանց փաստաթղթերի 3 խմ փայտանյութ է հայտնաբերել

14 Մարտ, 2020 17:05
Ոստիկանությունը Վահագնի գյուղի տներից մեկի բակում առանց փաստաթղթերի 3 խմ փայտանյութ է հայտնաբերել

Մարտի 13-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախաղտումներ հայտնաբերելու նպատակով հերթական շրջագայության ժամանակ, Վահագնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են շուրջ 3 խմ փայտանյութ և «ԳԱԶ-66» ավտոմեքենա:
Մեքենայի վարորդը հայտնել է, որ փայտանյութն իրեն է, բայց փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է նաև, որ մարտի 12-ին Վահագնաձոր գյուղի հարակից անտառում հավաքել, բենզասղոցի գործադրմամբ մասնատել ու ցանկացել է տեղափոխել իր տան բակ։
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի» անտառտնտեսության Վահագնիի անտառպետության անտառապետին։
Բենզասղոց վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին