Մարտի 14-ին, ժամը 14:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի՝ լճին ափամերձ տարածքում հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա հայտնաբերել են Գայանե Գ.-ի (1968 թ.) դին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: