Կարևոր իրադարձություններ

Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանում

14 Մարտ, 2020 14:40
Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանում

2020 թվականի մարտի 14-ին Երևանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքներով երթևեկությունն ավարտվելուց հետո , Առողջապահության նախարարության ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով, մետրոպոլիտենի Էլ. հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը։

Ախտահանման աշխատանքների իրականացման համար կիրառվելու են սահմանված կարգով Առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ, որոնց օգտագործման ցուցումներում նշված են վիրուսային վարակների դեպքում օբյեկտների ախտահանման եղանակները: Այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի ֆեյսբուքայան էջը:

 

Լրահոս

Դիտել ավելին