Կարևոր իրադարձություններ

Մինչև մարտի 23-ը փակ կլինեն ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատրոնները, համերգասրահները, թանգարանները և գրադարանները. ԿԳՄՍ նախարար

14 Մարտ, 2020 13:44
Մինչև մարտի 23-ը փակ կլինեն ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատրոնները, համերգասրահները, թանգարանները և գրադարանները. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մշակութային հաստատությունների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։

Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին