Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    501
    507

  • EUR

    544,5
    556,5

  • RUB

    6,24
    6,64

Կարևոր իրադարձություններ

Քնելուց առաջ մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց, կրկին կգրկախառնվենք. Հռոմի պապի ուղերձն իտալացիներին

14 Մարտ, 2020 10:40
Քնելուց առաջ մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց, կրկին կգրկախառնվենք. Հռոմի պապի ուղերձն իտալացիներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձով դիմել է իտալացիներին: Լինդա Դավթյանի հայերեն թարգմանությամբ այդ տեքստն ակտիվորեն տարածվում է համացանցում.

«Այսօր՝ քնելուց առաջ մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց: Այն մասին, թե երբ կրկին կգրկախառնվենք, իսկ ընտանիքով առևտուր անելու հնարավորությունը իրական տոն կթվա:
Կմտածենք այն օրվա մասին, թե ինչպես մեր կյանք կվերադառնան սուրճը՝ սրճարաններում, գրկախառնությունները, միմյանց հպված մարդկանց լուսանկարները:

Կմտածենք այն մասին, թե ինչպես իրողությունն անցյալ կդառնա, իսկ մեր բնականոն կյանքը՝ նվեր՝ անսպասելի և հիասքանչ:

Մենք կսիրենք այն ամենը, ինչ մինչ օրս թվում էր բնականոն մի բան, կգնահատենք ամեն վայրկյանը. ծովափում լողալը, արևածագը, արևամուտը, կենացներն ու ժպիտները:

Մենք կրկին միասին կծիծաղենք:
Ուժ և քաջություն ձեզ:
Շուտով կհանդիպենք»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին