Կարևոր իրադարձություններ

1 օրում 250 զոհ․ Իտալիայում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

14 Մարտ, 2020 10:12
1 օրում 250 զոհ․ Իտալիայում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Իտալիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ։ Մեկ օրում վարակը խլել է 250 մարդու կյանք։ Այսպիսով, զոհերի թիվը երկրում հասել է 1266-ի։ Այս մասին հայտարարել է Քաղպաշպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին։

Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17660-ի, նրանցից ներկայում բուժում է ստանում 14 955-ը, 1439 մարդ բուժվել է։

Զոհերի միջին տարիքը գերազանցում է 80-ը։ Վարակի տարածման տեմպը շարունակում է բարձր մնալ։

Մասնագետների գնահատմամբ՝ աշխարհում կորոնավիրուսի զոհերի 20 տոկոսը բաժին է ընկնում Իտալիային։

Կորոնավիրուսի բռնկումը երկրում սկիզբ է առել փետրվարի 21-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին