Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ նպատակով են ԱՀԿ ներկայացուցիչները Հայաստանում. «Հրապարակ»

14 Մարտ, 2020 09:46
Ի՞նչ նպատակով են ԱՀԿ ներկայացուցիչները Հայաստանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տևական ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, պայմանագրային աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանից փորձեցինք ճշտել` ի՞նչ նպատակով են ԱՀԿ ներկայացուցիչները Հայաստանում։ «Կդժվարանամ ասել՝ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Եգոր Զայցևն է, իրականում»։ Հայ չէ։ «Ոչ, բելառուս է»:

Ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։ «Դա առողջապահության կազմակերպության քաղաքականությունն է, ես իրավասու չեմ դա բացատրելու. դեկտեմբերից իմ պայմանագիրն ավարտվել է, կարծում եմ` ԱՀԿ-ն վարում է այնպիսի քաղաքականություն, որ տվյալ երկրում լինեն նաև ԱՀԿ այլ երկրների ներկայացուցիչներ»:

Ինչո՞վ է դա պայմանավորված՝ չե՞ն վստահում Առողջապահության նախարարությանը։ «Կդժվարանամ ասել»: Իսկ Հայաստանից ԱՀԿ գնացող զեկույցների պատասխանատուներն ովքե՞ր են։  «Կարող եմ որպես անհատ կարծիք հայտնել՝ ԱՀԿ-ն կնքում է բոլոր երկրների հետ երկամյա օժանդակության հուշագիր, ուր նշվում է, թե տվյալ երկրի կառավարությունը որ ուղղություններն է հայտարարել առաջնահերթ, ըստ որի էլ` օգնում են երկրին։

Իհարկե, կարող են լինել դեպքեր, երբ կառավարությունն ընտրի նաև արտահերթ ոլորտ»: Մոնիթորինգն ինչպե՞ս է իրականացվում, կարո՞ղ են գարդասիլն առաջնային խնդիր համարել և դրանով ստանալ օժանդակություն, ասել՝ կորոնավիրուսը կարող է և սպասել, ինչպեսև եղել է այս անգամ։

«Հարցը պետք է ուղղեք հասցեատիրոջը. հարցերը հիմնականում լուծվում են մի քանի կառույցների համաձայնեցմամբ»: Հայաստան ժամանած ԱՀԿ-ի Ձեր նախկին կոլեգաների հետ հանդիպե՞լ եք, տեղյա՞կ եք՝ ինչպե՞ս են գնահատում հայաստանյան իրավիճակը։ «Նո քոմենթ»»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին