Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում առաջիկայում փոխատեղումներ են սպասվում. «Հրապարակ»

14 Մարտ, 2020 09:32
Կառավարությունում առաջիկայում փոխատեղումներ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում առաջիկայում փոխատեղումներ են սպասվում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Կենտրոնական բանկի նախագահ դառնալը, ըստ որոշ տեղեկությունների, կարելի է արդեն որոշված փաստ համարել։

Որ պահին որ նա տեղափոխվի ԿԲ, փոխվարչապետ կնշանակվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Իսկ վերջինիս ղեկավարած մեգանախարարությունը, որքան էլ տարօրինակ է, կղեկավարի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Երեկ ողջ օրը Պետրոսյանը չպատասխանեց մեր զանգերին, որ այս «ուրախալի» լուրն անձամբ իրենից ճշտեինք, թեեւ կարելի է գուշակել, թե ինչ պատասխան կտար նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին